երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:

Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվել են 2021 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլի հետ կապված մի շարք հարցեր, որոնք հարկավոր է կյանքի կոչել ոստիկանություն-համայնքներ-բուժհաստատություննե -ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման միջև իրականացվող համագործակցության շրջանակներում:

Խոսվել է նաև հետպատերազմական իրավիճակում զորակոչի կազմակերպման և անցկացման ուղղությամբ ի հայտ եկած խնդիրների մասին: Գնել Սանոսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ձմեռային զորակոչի հետ կապված աշխատանքներն առանց բացթողումների իրականացնելու ուղղությամբ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվել են ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում: 2021 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի փետրվարի 9-ից:

  • Կիսվել: