շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը 19-20 կմ խորք ներթափանցելու պայմաններում, խնդիր է․ Աբրահամյան

Թե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը 19-20 կմ խորք ներթափանցելու պայմաններում, խնդիր է․ Աբրահամյան

Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ սահմանագիծը Նախիջևանի կողմից հատած ադրբեջանցի զինծառայողներից մեկին բռնել են Սիսիանի համայնքի Աշոտավան գյուղում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Ավելի վաղ նրանց ֆիքսած են եղել համայնքի մեկ այլ գյուղում՝ Բնունիսում:

Հատկանշական է, որ, ըստ առկա լուրերի, ադրբեջանցուն առաջինը ֆիքսել են ոչ թե համապատասխան կառույցների ներկայացուցիչները, այլ տեղի բնակիչները:

Ուշագրավ է, որ տվյալ գյուղը՝ Աշոտավանը, ուղիղ գծով հեռու է Նախիջևանի հետ սահմանագծից 19-20 կմ, իսկ ճանապարհով, բնականաբար, ավելի շատ, Բնունիսը՝ մոտ 15-16 կմ:

Թե ինչպես չի ֆիքսվել ադրբեջանցիների անցումը սահմանագծի հատվածում, խնդրի միայն մի մասն է, թե ինչպես դա չի ֆիքսվել երկրի ներքին անվտանգության համար պատասխանատու մյուս կառույցների կողմից 19-20 կմ խորք ներթափանցելու պայմաններում, դա էլ լրիվ այլ հարթության խնդիր է:

Միջադեպի ողջ մանրամասները դեռևս հայտնի չեն պետական կառույցներից տրվող սուղ տեղեկատվության պայմաններում և ամբողջական գնահատականների համար դեռևս որոշ էլեմենտներ բացակայում են:

Իսկ ներկայումս հիմնական տեղեկատվությունը ստացվում է տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներով, որոնք լրացուցիչ ֆիլտրացիայի ու ճշգրտման կարիք ունեն»:

  • Կիսվել: