ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի վիճակն այս պահին բավարար է, 4-ինը՝ լավ. ՀՀ ՊՆ խոսնակ

Տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի վիճակն այս պահին բավարար է, 4-ինը՝ լավ. ՀՀ ՊՆ խոսնակ

Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալներում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
 
Վիրավոր զինծառայողներից 5-ի վիճակը բավարար է, 4-ի վիճակը՝ լավ:
 
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ծավալված մարտական գործողությունների հետեւանքով մի քանի օր սահմանային լարված իրավիճակ էր: Հայկական կողմն ունի 5 զոհ:

  • Կիսվել: