չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տավուշում մարտական գործողությունների նվազման դինամիկն դեռ չի նշանակում, որ հարաբերական դադարից հետո մեկ այլ ձևով, այլ ուղղությամբ չեն դրսևորվի. Աբրահամյան

Տավուշում մարտական գործողությունների նվազման դինամիկն դեռ չի նշանակում, որ հարաբերական դադարից հետո մեկ այլ ձևով, այլ ուղղությամբ չեն դրսևորվի. Աբրահամյան

Հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ թեև Տավուշում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունները նվազման դինամիկա են դրսևորում, սակայն դա դեռ չի նշանակում, որ հարաբերական դադարից հետո մեկ այլ ձևով, այլ ուղղությամբ չեն դրսևորվի։

՛՛Բանն այն է, որ այս իրադրության ծնող պատճառները վերացված չեն և Ադրբեջանի՝ բանակցությունների սեղան վերադարձը դեռ երաշխավորված չէ։

Նույնիսկ վերադարձի պայմաններում էլ չկա երաշխիք, որ դա հերթական իմիտացիոն պրոցեսը չի լինի և այն չի բերի նոր ագրեսիայի՛՛,-նշել է նա։

 
 
 
 

  • Կիսվել: