շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տավուշում ադրբեջանական զինուժի կրակոցից վիրավորված երեխային տեղափոխում են Երևան

Տավուշում ադրբեջանական զինուժի կրակոցից վիրավորված երեխային տեղափոխում են Երևան

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Նա նշել է, որ երեխան ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։

«Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,-գրել է Դերձյանը:

 

  • Կիսվել: