հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Տավուշի ուղղությամբ իրավիճակը կայուն է. Ասրյան

Տավուշի ուղղությամբ իրավիճակը կայուն է. Ասրյան

Հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի ուղղությամբ իրավիճակը կայուն է, լարվածություն չկա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

Նա նշեց, որ այժմ իրավիճակը հանգիստ է, առավոտյան կրակոցներ են եղել, հիմնականում՝ օդ, եւ մի քանիսը՝ հայկական դիրքերի ուղղությամբ։

Ըստ Ասրյանի՝ հակառակորդի կրակոցները ոչ մի կերպ չեն անդրադարձել հայկական զինված ուժերի առօրյա պատրաստության ընթացքի վրա: Նա հավելել է, որ հայկական զորքերը պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները:

Հիշեցնենք, որ այսօր ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Ադրբեջանը գնդակոծել է Տավուշի մարզի հայկական դիրքերը:

 

  • Կիսվել: