ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Տավուշի մարզպետը կոչ է արել մարզի բնակիչներին պատսպարվել ապաստարաններում

Տավուշի մարզպետը կոչ է արել մարզի բնակիչներին պատսպարվել ապաստարաններում

Տավուշի Մարզպետ Հայկ Չոբանյանը հակառակորդի սադրիչ գործողություններով պայմանավորված լարված իրավիճակի համատեքստում կոչով դիմել է Տավուշցիներին: 

Չոբանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես ասվում է. "Սիրելի տավուշցիներ, խնդրում եմ ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում։
Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, կորուստներ կրելով` ադրբեջանական կողմը հետ է շպրտվել"։

Նշենք, որ այսօր գիշերը հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները Տավուշի ուղղությամբ` կիրառելով խոշոր տրամաչափի զինատեսակներ:

  • Կիսվել: