հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Տարկետումն ինքնին ոչ թե նպատակ է, այլ  գործիք ՝ նպատակին հասնելու համար․ Վահագն Ալեքսանյան

Տարկետումն ինքնին ոչ թե նպատակ է, այլ գործիք ՝ նպատակին հասնելու համար․ Վահագն Ալեքսանյան

«Տարկետումն ինքնին ոչ թե նպատակ է, այլ  գործիք է՝ նպատակին հասնելու համար։ Նպատակը հետևյալն է, որ դիմորդը  կոնկրետ մասնագիտության համար ստանա հնարավորություն՝ դառնալու այդ մասնագիտության մեջ կայացած  մասնագետ»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի  քննարկման ընթացքում նման դիտարկում արեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։  

«Վիգեն Սարգսյանի լավագույն որոշումներից եղել է տարկետում հանելը։  Բայց դա եղել  նրա արդյունքում, որ թե՛ Վիգեն Սարգսյանի, թե իր քաղաքական թիմի երկար տարիների կառավարման հետևանքով ՀՀ բնակչությունն այնքան էր կրճատվել, որ մենք, փաստացի, խնդիր ենք ունեցել դիրքում ունենալ մեկ «պուլիմյոտչի՞կ», թե՞ չունենալ այդ «պուլիմյոտչիկ»,-ին, բայց ունենալ ժողում մի ուսանող ավելի։ Ու նրանք այս խնդրի մեջ ճիշտ որոշում են կայացրել, ուրիշ բան, որ իրենք են այդ խնդրին հանգեցրել »,-ընդգծեց Ալեքսյանյանը։

«Չի կարելի առանց բանակի տեսանկյունից նայելու, թե ինչ խնդիր ունես, այդ թվում ինչ լրաքանակի խնդրիր ունես՝  խոսել այն մասին, որ տարկետում ստանալ ցանկացողները  պետք է  սովորեն։ Այո՛, լավ կլլինի, որ սովորեն, բայց  տասնյակ երկրներում  մարդիկ և՛ ծառայում են ,և՛ սովորում են»,- ՔՊ պատգամավորի խոսքով նման պրակտիկան ընդունելի է աշխարհում և ոչ ոքի չի խանգարում։

«Մենք հիմա բերում դնում ենք մի մեռած  թեմա ենք քննարկում, այն պարագայում, երբ մենք,  փաստացի, ունենք ռազմավարություն ու գնում ենք դրան»,- նշեց պատգամավորը և հավելեց․   «Այո՛, մեր հասարակության մեջ շատ շատերն ուզում են բանակից ազատվել  ու սա նոր բան չէ»։

Ալեքսանյանի խոսքով, բոլորն ունեն ծանոթներ, որոնք իրենց երեխաներին փորձում են ազատել պարտադիր զինվորական ծառայությունից․ «Բայց սրա մասին մենք չենք խոսում, փորձում ենք դա ինչ-որ փաթեթավորմամբ ներկայացնել։ Հիմա չգիտե՞ք ինչ ծավալների են հասել այն դեպքերը, երբ նոր ծնված տղա երեխաներին տանում են այլ երկրի՝ փորձելով նրանց համար օտաերկրյա քաղաքացիությություն ստանալ»,- եզրափակեց Վահագն Ալեքսանյանը։ 

  • Կիսվել: