երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սյունիքում արված աշխատանքը շոշափելի է․ Փոխնախարարը՝ սահմանային խնդիրների մասին

Սյունիքում արված աշխատանքը շոշափելի է․ Փոխնախարարը՝ սահմանային խնդիրների մասին

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողները պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին սահմանների կահավորման աշխատանքներից՝ նշելով՝ տեղանքներ կան, որոնք թշնամու համար տեսանելի են, թիրախավորվում են մեր զինվորները, ունենք զոհ։

«1 կամ 2 տարում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները»,- ասաց Սարգսյանը՝ վստահեցնելով, թե օր ու գիշեր աշխատում են՝ հնարավորինս արագ լուծելու բոլոր խնդիրները։

«Դուք տեսեք՝ ինչ հսկայածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվում»,- ասաց նա՝ լրագրողներին հորդորելով արվածի մասին հետաքրքրվել զինծառայողներից։

«Պայմանագրային հիմունքներով շատ մարդիկ են ծառայում, հարցրեք՝ 6 ամիս առաջ ինչպես էր, հիմա ինչպես է։ Հաշվի առեք, որ սահմանի բնագիծը փոխվել է, մեծացել է»,- ասաց Արմեն Սարգսյանը։

Մասնավորապես Սյունիքում, նրա խոսքով, արված աշխատանքը «շոշափելի է»։

  • Կիսվել: