հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով ավելացել է. «Հրապարակ»

Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով ավելացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով փոփոխվել է, քանի որ սահմանակից Զանգելանի շրջանն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ։

Մինչ ոմանք մեզ փորձում էին հանգստացնել, թե «հլը ո՜ւր եք, ճանապարհների կառուցումը տարիներ կտևի», պարզվում է, այնքան էլ այդպես չէ․ թանաքը դեռ չչորացած՝ ռուս սահմանապահների հետ Մեղրի են այցելել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները և ուսումնասիրել տեղանքը։

«Ասել են, որ սա հեռանկարային հարց է, էս պահին ոչ մի կոնկրետ բան չկա, բայց խոսքը երկաթուղու մասին է։ Նայել են, գնացել»,- ասաց քաղաքապետը»:

 

  • Կիսվել: