չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում (տեսանյութ)

Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի, ԶՈՒ ԳՇ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է առաջնագծի կահավորման և տեխնիկական միջոցներով հագեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել են մարտական դիրքերի կահավորման ինժեներական և տեխնիկական նոր լուծումները, որոնք կոչված են առավել անվտանգ դարձնել մարտական հերթապահությունը, ինչպես նաև բարձրացնել մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը։

 

  • Կիսվել: