ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում ապաքինվող զինծառայողների հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում ապաքինվող զինծառայողների հետ

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է բուժհաստատությունում ապաքինվող զինծառայողների հետ։

Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել։

 
 

 

  • Կիսվել: