ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սուրեն Պապիկյանը եւ Էդվարդ Ասրյանը հանդիպել են ուսումնական գումարտակի զինծառայողների հետ

Սուրեն Պապիկյանը եւ Էդվարդ Ասրյանը հանդիպել են ուսումնական գումարտակի զինծառայողների հետ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Էդվարդ Ասրյանը զորամասերից մեկու հանդիպել են առանձին մոտոհրաձգային ստորաբաժանման ուսումնական գումարտակի զինծառայողների հետ:

Բարձր գնաhատելով տվյալ ստորաբաժանման զինծառայողների պատրաստության մակարդակը, որն արձանագրվել է պլանային և հանկարծակի ստուգումների արդյունքում, Սուրեն Պապիկյանը և Էդվարդ Ասրյանը հույս են հայտնել, որ առաջիկա ավարտական քննությունների ընթացքում ևս զինծառայողները կցուցաբերեն մասնագիտական բարձր որակներ՝ իրենց գիտելիքներով նպաստելով
բանակի մարտունակության ամրապնդմանը:

Նախարարը պատասխանել է սպաներին և զինվորներին հետաքրքրող, ծառայության կազմակերպմանն առնչվող և սոցիալ-կենցաղային բնույթի հարցերին՝ վստահեցնելով, որ բոլոր խնդիրները գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում և առաջնահերթ դրանց լուծմանն են ուղղված ԶՈւ-ում ընթացող բարեփոխումները:

Նախարար Պապիկյանի՝ զորամաս կատարած այցն ավարտվել է հրամանատարության հետ աշխատանքային խորհրդակցությամբ և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշապատի մոտ հարգանքի տուրքի մատուցմամբ:

  • Կիսվել: