երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը ԵՄ պատվիրակության անդամների հետ քննարկել է դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը ԵՄ պատվիրակության անդամների հետ քննարկել է դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շչիգիելին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին:
 
Պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:
 
 
Քննարկվել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: