շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը և Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերին առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը և Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերին առնչվող հարցեր

Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:
 

Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Սուրեն Պապիկյանը գոհունակություն է հայտնել Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության առնչությամբ, հույս հայտնելով, որ այն  շարունակական բնույթ կկրի:

Զրուցակիցները քննարկել են արցախյան երկու պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված աշխատանքների համակարգմանն առնչվող մի շարք հարցեր։

 

  • Կիսվել: