շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ

Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ, հայտնում է ՊՆ-ն:

Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: