Սուրեն Պապիկյանի ելույթը՝ Բանակի օրվա առթիվ (տեսանյութ)
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
՛՛Բանակը բոլոր ժամանակներում պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգությունը երաշխավորող ինստիտուտներից մեկն է, ուստի շարունակում է մնալ պետականաշինության ուղղություններից կարևորագույնը։
Մենք արձանագրեցինք նաև բազում չլուծված խնդիրներ և բացթողումներ, սակայն շարունակեցինք մեր դժվար, բայց հաստատուն ընթացքը բարեփոխումների ճանապարհով՛՛,-նշել է նա:
Պապիկյանի խոսով՝ 2023 թվականին սահմանել են զինծառայողների արհեստավարժության բարձր նշաձող:
՛՛Վստահ ենք՝ սպաների կամավոր ատեստավորման գործընթացը բանակում կստեղծի այնպիսի մթնոլորտ, որը կմերժի միջակությունն ու կխրախուսի բարձր արհեստավարժությունը՛՛,-ասել է ՊՆ ղեկավարը՝ նշելով, որ բանակում չկան ու չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ։
Պապիկյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում.