երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ստուգվել է զինծառայողների պատրաստվածությունը

Ստուգվել է զինծառայողների պատրաստվածությունը

Սպաների պատրաստվածությունը և ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը ստուգելու նպատակով սեպտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Անձնակազմը հանդերձավորվել է, ռազմական տեխնիկան զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական և թիկունքի ղեկավարման կետերը, վերադաս հրամանատարության կողմից տրվել են նախնական խնդիրների կատարման ցուցումներ

  • Կիսվել: