ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստուգվել է ՀՀ ԶՈւ-ում կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման հանձնարարականների կատարումը

Ստուգվել է ՀՀ ԶՈւ-ում կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման հանձնարարականների կատարումը

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները, վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ, անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում:

Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են զորամասերում ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, ուսումնանյութական բազայի սարքինության վիճակը, զորքերի ծառայության կազմակերպումը: Շրջայցի ընթացքում ստուգվել են նաև զորամասերի սանիտարական պայմանները, զինված ուժերի անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքը:

  • Կիսվել: