հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը

Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը

Հունվարի 10-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում:

ՊՆ-ից հայտնում են, որ ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը եւ հրահանգավորել խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Բացի այդ, 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, հրահանգավորել խստորեն պահպանել անվտանգության կանոնները։

  • Կիսվել: