հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սովորական ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն. Հովհաննիսյան

Սովորական ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն. Հովհաննիսյան

Մեր մարտական ոգին շատ բարձր է, երախտիքի խոսք պետք է ասեմ մեր ժողովրդին, ահավոր հզոր ոգի կա, համազգային պոռթկումը՝ զորքերից մինչև բնակչություն, շատ բարձր է: Այս մասին այսօր Առաջին ալիքի եթերում՝ հատուկ թողարկման ժամանակ, ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա պատմեց մարտական գործողություններում հերոսություններով աչքի ընկած զինծառայողների մասին.
 
՛՛Մռովի լեռնաշղթայի հատվածում սովորական ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն, մարտավարական գրագիտություն: Ըստ անհրաժեշտության, երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է՝ հասկանալով, որ չի կարող պահել գերակայող ուժերի ազդեցության տակ, հակառակորդին մոլորության մեջ է գցել, սպասել է հարմար պահի և գրոհել է ու դիրքը հետ վերցրել՛՛:
 
Ըստ Հովհաննիսյանի՝ մի հայտնի դիրք կա, որտեղ սպան, որը շարքային զինվոր է եղել Ապրիլյան պատերազմի ժամանակ, այսօր վաշտի հրամանատար է, բացարձակ հերոսություն է դրսևորել իր անձնակազմի հետ և մեծ վնասներ է հասցրել թշնամուն:

 

Հովհաննիսյանի խոսքով՝  այսօր ընթանում է հինգերորդ սերնդի պատերազմ՝ մասամբ բացառություններով:

 

  • Կիսվել: