շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սոցցանցերում հայ զինվորների անունից տարածվող ձայնային հաղորդագրությունը կեղծ է

Սոցցանցերում հայ զինվորների անունից տարածվող ձայնային հաղորդագրությունը կեղծ է

Ադրբեջանական աղբյուրները սոցիալական հարթակներում հայալեզու ձայնային հաղորդագրություններ են տարածում, որոնք մոնտաժված են, իսկ դրանց բովանդակությունը՝ կեղծված, գրում է infocheck.am-ը: 

Մասնավորապես՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում  հայտնվել է տեսանյութ, որտեղ իբրև թե հայկական զինված ուժերի զինծառայողները դժգոհում են սահմանին տիրող իրավիճակից և խոսում մեծ թվով մարդկային կորուստների մասին։

42 վայրկյանանոց ձայնագրության ողջ ընթացքում լսում ենք սխալ արտասանությամբ հայերեն տեքստ, որն ակնհայտորեն հակառակորդի կողմից ձայնագրված և ծրագրված սադրանք է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում խուճապ տարածելու համար։

Նշենք, որ սա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կեղծ տեղեկատվության տարածմամբ հանրային տրամադրությունը կառավարելու և խուճապ առաջացելու առջաջին փորձը չէ։ Նմանօրինակ ապատեղեկատվությունների մասին «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» արդեն հայտնել է։  

Հարգելի քաղաքացիներ, շնորհակալություն ենք հայտնում ապատեղեկատվության դեմ պայքարում պետությանն աջակցելու և հակառակորդի կողմից դաշտ նետված կեղծ տեղեկատվությունը չտարածելու համար։ Կոչ ենք անում շարունակել հետևել միայն պաշտոնական լրահոսին, իսկ կասկածելի և ոչ արժանահավատ տեղեկատվությունների հանդիպելիս՝ խնդրում եք փոխանցել «Տեղեկատվության ստուգման կենտրոնին»՝ գրելով մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին։ 

  • Կիսվել: