շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սնարյադն ընկել ա մեջներս. 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել. Սասուն Միքայելյանը պատմել է իր վիրավորվելու մասին (տեսանյութ)

Սնարյադն ընկել ա մեջներս. 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել. Սասուն Միքայելյանը պատմել է իր վիրավորվելու մասին (տեսանյութ)

Մենք պարտվեցինք, որովհետև պատրաստ չէինք այս պատերազմին: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԵԿՄ նախագահ, ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նա պատմեց իր վիրավորվելու՝ շահարկումների եւ քննարկումների առիթ դարձած պատմությունը:

Միքայելյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Վերջին մեքենայով ես եմ դուրս եկել. եկել ենք Իշխանաձոր, կամուրջն անցել ենք մի հատ խորշի պես տեղ կար. սաղ զորքին բերել եմ էդտեղ, որ հրամանը լինի, թե գնում ենք Կուբաթլու, թե Իշխանաձորի ուղղությամբ:

Երեկոյան՝ 22:00-ի կողմերը, սնարյադն ընկել ա մեջներս: 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել: Եթե 2-րդ սնարյադն էլ գար, մեզնից ոչ մեկը կենդանի չէր լինի՛՛:

Պատգամավորն ասաց նաեւ, որ չորս վիրահատություն է տարել և հիմա արդեն ապաքինվում է:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: