կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Շրջայց՝ մարտական հենակետերում

Շրջայց՝ մարտական հենակետերում

1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը շրջայց է կատարել մարտական հենակետերում, ստուգել մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, զինծառայողների պատրաստվածության աստիճանն ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Զորամիավորման հրամանատարը հրահանգներ է տվել դիրքերի և հենակետերի ավագներին, զրուցել զինծառայողների հետ նրանց հետաքրքրող խնդիրների շուրջ։

  • Կիսվել: