երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
Շիրակի մարզպետարանում անցկացվել է զորահավաքային նիստ

Շիրակի մարզպետարանում անցկացվել է զորահավաքային նիստ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է զորահավաքային նիստ, որի ժամանակ ուժային կառույցների, համայնքների ղեկավարների, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են առաջիկայում կայանալիք վարժական հավաքների անցկացման կազմակերպչական հարցեր։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

ՀՀ կառավարության մայիսի 16-ի որոշմամբ՝ 2024 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, անցկացվելու են վարժական հավաքներ՝ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ընդգրկմամբ։
Վարժական հավաքներն ընթանալու են 9 փուլով՝ յուրաքանչյուրը 25 օր ժամկետով։

Շիրակի մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել վարժական հավաքների կազմակերպման գործընթացին և սերտ համագործակցել զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման և բաժանմունքների հետ։

Մուշեղ Մուրադյանը կարևորել է ուժային կառույցների արհեստավարժ աշխատանքը, պատասխանատուներին կոչ արել առավել ուշադրություն դարձնել խուսափող, հրաժարվող կամ իրեն արտոնյալ համարող զինապարտներին հայտնաբերելու և վարժական հավաքներին ներգրավելու գործընթացին։

 

  • Կիսվել: