չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շիրակի մարզի բնակիչները փակել են Գյումրի-Երևան եւ Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները

Շիրակի մարզի բնակիչները փակել են Գյումրի-Երևան եւ Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները

Այս պահին Շիրակի մարզի բնակիչները փակել են Գյումրի-Երևան եւ Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները: Գյուղացիները փակել են նաև Շիրակի մարզի Քեթի գյուղ տանող ճանապարհը։ Նրանք հայտարարում են, որ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերի մեջ տեսել են իրենց հարազատներին՝ գերության մեջ։ Ցուցարարներն իշխանություններից պարզաբանում են պահանջում։

Լեռնային Ղարաբաղում գերեվարված տղաների հարազատները պատրաստվում են փակել նաեւ միջհամայնքային որոշ ճանապարհներ:

Հիշեցնենք, որ բնակիչներն առավոտից բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանի դիմաց, հանդիպել մարզպետի հետ, սակայն վերջինիս պատասխանը չի բավարարել բնակիչներին:

  • Կիսվել: