չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շիրակցի գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը

Շիրակցի գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը

Կառավարության շենքի դիմաց հավաքված շիրակցի գերիների հարազատներին այսօր  ընդունել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Այս մասին նշել է գերության մեջ գտնվող հայ զինծառայողներից մեկի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը՝ չհստակեցնելով, սակայն, թե կոնկրետ ո՛ր պաշտոնյան է իրենց հետ հանդիպել:

Ըստ Արկադի Հովհաննիսյանի՝ պաշտոնյան լսել է իրենց պահանջները եւ վստահեցրել, որ գերիների վերադարձի համար արվում է հնարավորինս ամեն ինչ:

Հովհաննիսյանն ասել է, որ եթե հանդիպումը, այնուամենայնիվ, արդյունք չտա, իրենք կրկին կհավաքվեն Կառավարության շենքի մոտ եւ կներկայացնեն իրենց պահանջները:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղլար եւ Խծաբերդ համայնքների ուղղությամբ եւ գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։

Հավելենք նաեւ, որ մեկ տարվա ընթացքում 62 գերուց ՀՀ է վերադարձել 29-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ շիրակցի գերիների հարազատները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում. Նրանք կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց որդիներին։

  • Կիսվել: