հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Շեշտելով իրադրության խաղաղ հանգուցալուծման կարևորությունը՝ Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել ՀՀ-ի ինքնիշխան տարածքների նկատմամբ սադրանքները

Շեշտելով իրադրության խաղաղ հանգուցալուծման կարևորությունը՝ Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել ՀՀ-ի ինքնիշխան տարածքների նկատմամբ սադրանքները

Մայիսի 14-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Վաղարշակ Հարությունյանը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում Սյունիքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։

Շեշտելով իրադրության խաղաղ հանգուցալուծման կարևորությունը, միևնույն ժամանակ, Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ այսօրինակ սադրանքները՝ նշելով, որ դրանք էապես վտանգում են առանց այն էլ փխրուն խաղաղությունը՝ սպառնալիք հանդիսանալով նաև տարածաշրջանային անվտանգությանը։

ՀՀ պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը, ստեղծված իրադրության առնչությամբ պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

  • Կիսվել: