ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շատերը կասկածի տակ էին դնում արժե՞ր բանակում սննդի համակարգը ներդնել, թե՞ սպառազինության ծավալները մեծացնել, միանշանակ՝ երկուսն էլ․ Քոչարյան

Շատերը կասկածի տակ էին դնում արժե՞ր բանակում սննդի համակարգը ներդնել, թե՞ սպառազինության ծավալները մեծացնել, միանշանակ՝ երկուսն էլ․ Քոչարյան

Հայաստանի Զինված ուժերում սննդի համակարգի ներդրումը կարևոր էր, անհրաժեշտ և այն լուծեց հոգեբանական մի շարք խնդիրներ, այսօր Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Շատերը նույնիսկ կասկածի տակ էին դնում արժե՞ր սննդի համակարգը ներդնել, թե՞ սպառազինության ծավալները մեծացնել։ Միանշանակ երկուսն էլ պետք է լինեն և երկուսն էլ շատ կարևոր են, որ ծառայություն տանող մեր անձնակազմը լինի վստահ, հոգսերից զերծ և իրականացնի միայն իր մարտական հերթափոխը», - հավելեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա եզրակացրեց, որ 2019 թվականը եղել է հաջող տարի, ինչը հիմք է տալիս ասել, որ առաջիկա դժվարությունները կհաղթահարվեն։

«Բայղուշության փոխարեն մենք մեր երկրին, մեր կառավարությանը պետք է աջակցենք դուրս գալ այս մեծ դժվարության տակից։ Կորոնավիրուսով պայմանավորված անհաջողություններ գրանցել են բոլոր երկրները։ Հիմա պարզապես պետք է աշխատել», -հայտարարեց Քոչարյանը։

  • Կիսվել: