ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շատ հավանական է, որ հակառակորդը դիեր թողել է. Հովհաննիսյան

Շատ հավանական է, որ հակառակորդը դիեր թողել է. Հովհաննիսյան

Շատ հավանական է, որ հակառակորդը դիեր թողել է: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ գիշերը կատարած դիվերսիային:

Ճեպազրույցի մյուս բանախոս, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ ասաց, որ 30 տուն վնասվել է, իրենք ապահովել են այդ տների բնակիչների կենսաապահովման խնդիրները, իսկ նրանց վնասված տներն անմիջապես վերականգնվելու են, նրանց դրամական օգնություն կտրվի՝ մինչև հարցի լուծումը:

՛՛Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքարն է, ընթացիկ ճանապարհաշինական, ճանապարհի սպասարկման աշխատանքներ են իրականացվում մեր կողմից այդ հատվածում՝ ավելի անցանելի դարձնելու համար,-հավելեց մարզպետը:

  • Կիսվել: