ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սեյրան Օհանյանը 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված սխալներից դասեր քաղելու անհրաժեշտություն է տեսնում

Սեյրան Օհանյանը 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված սխալներից դասեր քաղելու անհրաժեշտություն է տեսնում

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրավիճակը այլ է, բայց այս ամենից պետք է հետևություններ անել, պետք է դասեր քաղել և տեսնել դրականը: Լրագրողների հետ ճեպազրույցում Օհանյանը ընդգծեց, որ ,այնուամենայնիվ, այդ պատերազմի ընթացքում եղել են հերոսական դրվագներ:

Սեյրան Օհանյանը անհրաժեշտ է համարում դասեր քաղել 44-օրյա պատերազմի սխալներից:
 

Օհանյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում  պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա: Օրենսդիր իշխանությունը չի կարողացել համախմբել և համապատասխան վերահսկողություն իրականացնել: Պետական կառավարման համակարգը չի կարողացել համախմբել ամբողջ ներուժը՝ թե մարդկային, թե ինժեներական ռեսուրսները: «Բավականին թերություններ են եղել դատաիրավական ոլորտում, բացակայել է կարգ ու կանոն և օրինականություն հաստատելու վճռականությունը»,- ասաց Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ այս դասերը հայ ժողովուրդը պետք է քաղի հետագայում նման սխալներից խուսափելու համար:

«Եթե այսօրվա իշխանությունները չեն ցանկանում դրանից դասեր քաղել, ապա ժողովուրդը իր համախմբվածությամբ պետք է ստիպի իշխանություններին դասեր քաղել: Եթե իշխանությունները դա չեն ցանկանում, ապա պետք է ժողովուրդը հեռացնի այս իշխանություններին: Մեր  «Դիմադրության» շարժումը միտված է այդ հաղթական ոգին վերականգնելուն: Ես համոզված եմ, որ այսօր էլ գոտեպնդված ենք դուրս գալու, որովհետև պատմության ընթացքում մեզ միշտ հարվածել են, և մենք միշտ գոտեպնդված ենք դուրս եկել»,- եզրափակեց Օհանյանը:

  • Կիսվել: