հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սեյրան Օհանյանն անկեղծացավ՝ վարձով ապրող զինծառայողների հետ կապված դեռ իր պաշտոնավարման ժամանակվանից խնդիր կար

Սեյրան Օհանյանն անկեղծացավ՝ վարձով ապրող զինծառայողների հետ կապված դեռ իր պաշտոնավարման ժամանակվանից խնդիր կար

Ազգային ժողովը քննարկում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորն առաջարկում է պայմանագրային զինծառայողներին միայն կադաստրի եզրակացությամբ տալ վարձավճարի փոխհատուցում:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ այն, ինչ վերաբերում է զինվորական ծառայությանը, իշխանության հետ համակարծիք են:

«Բայց առաջարկում եմ, որ ծառայությանը վերաբերվող, զինծառայողների սոցիալական խնդիրներին վերաբերվող հարցով ավելորդ անհամաչափ շահարկումները, PR-ը մի կողմ դնենք, որովհետև լուծումներ են պետք, իսկ լուծումներն անհրաժեշտություն են», - հայտարարեց Օհանյանը:

Նա համաձայն է, որ վարձով ապրող զինծառայաղների մասով խնդիր կա ու այդ խնդիրները կան դեռ իր պաշտոնավարման ժամանակահատվածից։

Օհանյանը միակ մոտեցումն է համարում Թագուհի Թովմասյանի առաջարկած կարգավորումը:

«Երբ մենք համեմատում ենք պատգամավորների պայմանագրերի կնքման հետ, պատգամավորները հիմնական Երևանում են, բայց այս խնդիրը հիմնականում ծայրամասային զորամասերում է, օրինակ, Մեղրիում նման խնդիր կա, որտեղ աշխատատեղերը շատ են, վարձավճարները շատ ավելի բարձր են ու զինվորականները չեն կարողանում խնդիրը լուծել, դրա համար առաջարկում եմ սա ընդունենք որպես հիմք, բայց ամենահեռանկարային լուծումը հավելավճարներով լուծումն է», - նշեց Օհանյանը:

  • Կիսվել: