չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սեւան խոշորացված համայնքում մեկնարկել է 2021թվականի ձմեռային զորակոչը

Սեւան խոշորացված համայնքում մեկնարկել է 2021թվականի ձմեռային զորակոչը

Սեւան խոշորացված համայնքում մեկնարկել է 2021թվականի ձմեռային զորակոչը: Ինչպես  տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությունը տեղի է ունեցել Սեւանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու տարածքում:

Արարողությանը մասնակցել են Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Սեւան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, համայնքապետարանի աշխատակիցները, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Սեւանի բաժանմունքի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողները եւ հարազատները:

Օրհնության կարգ կատարելուց հետո նորակոչիկներին ոգեկոչման ու բարեմաղթանքի խոսքեր է հղել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։

Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի եւ Սեւանի վետերան ոստիկանների խորհրդի կողմից նվերներ են հանձնվել նորակոչիկներին։ Հրաժեշտի արարողությունն ընթացել է ռազմահայրենասիրական երգերի ուղեկցությամբ։

  • Կիսվել: