չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սերգեյ Շոյգուն կրկին հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ

Սերգեյ Շոյգուն կրկին հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության շրջաններում և տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական թեմաներ, տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի առաջադրանքների իրականացման շրջաններում տիրող իրավիճակը»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախարարները հեռախոսազրույց էին ունեցել նաև մայիսի 19-ի երեկոյան և դարձյալ անդրադարձել էին Արցախում տիրող իրավիճակին:

 

  • Կիսվել: