հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք է վաճառել. զեկույց (Razm.info)

Սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք է վաճառել. զեկույց (Razm.info)

Ըստ Թուրքիայի արտահանման խորհրդի զեկույցի՝ 2020թ. սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է․ սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն 167 հզ դոլարի արտադրանք է վաճառել։ Այս մասին հայտնում է Ռազմինֆո-ն։

«Թուրքիայի արտահանումների վիճակագրությունների զեկույցն ամեն ամիս հրապարակվում է արտահանումների խորհրդի պաշտոնական կայքում։

Ըստ այդմ՝ Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճում են օգոստոսից․ այդ ամիս Թուրքիան Ադրբեջան է արտահանել մոտ 36 մլն դոլարի պաշտպանական և ավիացիոն միջոց, իսկ հուլիսին արտահանման չափերը խիստ նվազ են և կազմում են ընդամենը 278 հզ դոլար։

  • Կիսվել: