շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սեպտեմբերի 25-ին ԳՇ պետի կողմից եղել է հրահանգ՝ զորքերը բերել բարձր աստիճանի. Արծրուն Հովհաննիսյան

Սեպտեմբերի 25-ին ԳՇ պետի կողմից եղել է հրահանգ՝ զորքերը բերել բարձր աստիճանի. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ պատերազմի սկսվելու կապակցությամբ անհանգստությունը եղել է օգոստոսից:

Նա նշեց, որ թեև ինքն ի պաշտոնե չեմ մասնակցել, բայց գիտի, որ բազմիցս եղել են քննարկումներ հավանական պատերազմի վերաբերյալ՝ ԳՇ պետի և պաշտպանության նախարարի միջև:

՛՛Սեպտեմբերի 25-ին եղել է ԳՇ պետի կողմից հրահանգ՝ զորքերը բերել բարձր աստիճանի, բայց այստեղ հարցեր կան՝ ի՞նչ աստիճանի՛՛,-ասաց Հովհաննիսյանը։

Նա հավելեց. ՛՛Ես թուղթը չեմ տեսել, քանի որ ինքս 26-27-ի գիշերը եղել եմ զորքերում, տեսել եմ, որ զորքերը բերված են ինչ-որ աստիճանի, բայց արդյոք դա լիովին համապատասխանե՞լ է իրադրությանը, թե՞ չէ, դա պետք է քննությամբ պարզվի՛՛:

Փորձագետի խոսքով՝ զորքերը պիտի անցնեին լիարժեք պաշտպանության։ ՛՛Արդյոք անցել են պաշտպանությա՞ն, թե՞ ընդամենը ուժեղացվել են․․․՛՛,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: