ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ-ն ունի 224 զոհ, 3 անհետ կորած

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ-ն ունի 224 զոհ, 3 անհետ կորած

2022թ. սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում հայաստանյան կողմը 224 զոհ է ունեցել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանի փոխանցմամբ՝ մարմինների նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է, 3 զինծառայող համարվում է անհետ կորած։

Ինչ վերաբերում է, թե քանի՞ հայ զինծառայող է սեպտեմբերյան մարտերի հետևանքով գերության մեջ սպանվել, ապա Աբրահամյանն ասաց, որ քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները ստուգման առարկա են․ «Հիմա շուտ է նման եզրակացություններ անել»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ տեղի էր ունեցել սանձազերծված լայնածավալ հարձակում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: