ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սահմանին հակառակորդի կրակոցից ևս երկու զինծառայող մահացու վիրավորում են ստացել

Սահմանին հակառակորդի կրակոցից ևս երկու զինծառայող մահացու վիրավորում են ստացել

Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: 

Նշենք, որ այսօր հակառակորդի կրակից ևս երկու զոհ ենք ունեցել`  մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: 

Հակառակորդը պաշտոնապես հայտնում է տասնմեկ զոհի մասին, որոնց թվում գեներալ, բանակային կորպուսի հրամանատար, բարձրաստիճան այլ սպաներ: 

  • Կիսվել: