շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սահմանագոտու տարբեր հատվածներում եղել է մոտ 137 կրակոց․ ՊՆ

Սահմանագոտու տարբեր հատվածներում եղել է մոտ 137 կրակոց․ ՊՆ

Երեկ գիշերն անցել է համեմատաբար հանգիստ: Սահմանագոտու տարբեր հատվածներում եղել է մոտ 137 կրակոց: Տավուշի տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում եղել են կրակոցներ՝ հիմնականում անկանոն, որոնց մեծ մասին ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Եղել են նաև բանակային այլ կորպուսների և մարզերի ուղղությամբ կրակոցներ՝ մասնավորապես Ճամբարակի ուղղությամբ:

Օգտագործվել է ավտոմատ նռնականետ, դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են թիրախային դիպուկ կրակով և արդյունքում լռեցրել:

3-րդ բանակային միավորման մեր ժամկետային զինծառայողները, որոնք ներգրավված էլ չեն մարտական գործողություններին, կամավոր դիմումներ են գրել վերադաս հրամանատարությանը՝ ցուցաբերելով բարձր պատրաստակամություն, որ խնդրում են դադարեցնել իրենց զորացրումները, քանի դեռ հակառակորդը վերջնականապես չի լռեցվել:

Մարդիկ լիարժեք զբաղված են իրենց աշխատանքով, մեծ ծավալով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ:
Այսօր ևս մեկ լրացուցիչ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները, քանի որ հրետանակոծության հետևանքով վնասվել են նաև գյուղատնտեսական տարածքներ, անասնաֆերմաներ:

Ստեղծվել է նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողով, որին ներգրավվում են տարբեր հասարակական կառույցների, միջազգային կառույցներ՝ հատկապես սոցիալական ոլորտում աշխատող կազմակերպություններ, որոնք գործում են Տավուշի մարզում:

  • Կիսվել: