չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ռուսական զորքերը ժամը 10:40-ից տեղակայված են Վերին Շորժայում․ Գեղարքունիքի մարզպետ

Ռուսական զորքերը ժամը 10:40-ից տեղակայված են Վերին Շորժայում․ Գեղարքունիքի մարզպետ

Ռուսական զորքերը ժամը 10:40-ից տեղակայված են Վերին Շորժայում։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Ըստ նրա, հիմա այնտեղ բանակցություններ են ընթանում։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր՝ այդ թվում անհետ կորած զինծառայողը, որը հայտնաբերվել է։ Զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Պաշտպանության նախարարությունը  հայտնել է, որ  ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

  • Կիսվել: