ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուս զինվորականները որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով, և ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն․ Գեղարքունիքի մարզպետ

Ռուս զինվորականները որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով, և ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն․ Գեղարքունիքի մարզպետ

Ռուս զինվորականները որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով, և ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն։ Այս մասին այսօր ասուլիսում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։

«Մեծ առումով փոփոխություններ չկան, բացառությամբ պարբերաբար որոշակի միջադեպեր են գրանցվում, նման միջադեպ նաև օրերս ունեցանք, որի արդյունքում թեթև վիրավորում ունեցող զինվորական ունեցանք:

Համատեղ պրոցես է գնում, որի արդյունքում ռուսական կողմի զինվորականները որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով, և ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա, և որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»,- ասաց Սանոսյանը: 

  • Կիսվել: