ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուս խաղաղապահների կորպուսի հրամանատարը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հետ

Ռուս խաղաղապահների կորպուսի հրամանատարը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հետ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կորպուսի հրամանատար Ռուստամ Մուրադովը բանակցություններ է անցկացրել հայ զորապետերի հետ ու քննարկել առաքելության մանրամասները, հայտնում է Ria.ru-ն։

«Երեկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է անցկացրել Հայաստանի պաշտպանության նախարարի և Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ», - ասել է աղբյուրը։

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների ու դիտակետերի տեղակայման տարբեր ասպեկտները, այդ թվում նաև անվտանգության ապահովման հարցերը։

Աղբյուրի խոսքով՝ ռուս խաղաղապահների հրամանատարությունը «փոխգործակցություն է կազմակերպել» նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ։

  • Կիսվել: