շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուբեն Սանամյան. պինդ կեցվածքով՝ «Անվախ» դիրքի պես (տեսանյութ)

Ռուբեն Սանամյան. պինդ կեցվածքով՝ «Անվախ» դիրքի պես (տեսանյութ)

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. ՛՛Ռուբեն Սանամյան. պինդ կեցվածքով՝ «Անվախ» դիրքի պես՛՛:

Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Կապիտան Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ:

  • Կիսվել: