հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՌՈ-ում նոր խնդիրներ են դրվել՝ շուտով էֆեկտիվության առումով արձագանքներ կլինեն․ Բալայան

ՌՈ-ում նոր խնդիրներ են դրվել՝ շուտով էֆեկտիվության առումով արձագանքներ կլինեն․ Բալայան

Վերջին փոփոխություններից հետո ՌՈ-ում աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով տեղաշարժեր հաստատ կլինեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով ՊՆ ՌՈ արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանի չարաշահումներին:

Հարցին՝ արդյոք ռազմական ոստիկանության պետի հեռացմամբ համակարգում խնդիրները լուծվե՞լ են, Գաբրիել Բալայանը պատասխանեց, որ նոր խնդիրներ են դրվել և վստահեցրեց, որ շուտով  էֆեկտիվության առումով արձագանքներ կլինեն։  

Նա նաև ասաց, որ ՌՈ նախկին պետի նկատմամբ և ծառայողական քննություն է իրականացվել, և քրեական գործ է հարուցվել, և անգամ հասել է մինչև դատարան, սակայն դատական ատյանների կողմից որևէ հանցակազմ չի արձանագրվել։

Ավելի վաղ, ըստ InfoPort.am-ի աղբյուրի՝ Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանը հեռանալուց առաջ զգուշացրել է, որ մի քանի ամիս հետո վերադառնալու է, քանի որ սահմանադրության հանրաքվեում «Ոչ»-ը հաղթելու է։

  • Կիսվել: