երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ ՊՆ Հրվ. ռազմական օկրուգի ավիացիան Հայաստանում ոչնչացրել է պայմանական հակառակորդի օդանավակայանը

ՌԴ ՊՆ Հրվ. ռազմական օկրուգի ավիացիան Հայաստանում ոչնչացրել է պայմանական հակառակորդի օդանավակայանը

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի Մի 8ՄՏՎ 5 ռազմատրանսպորտային և բանակային ավիացիայի Կա 52 հետախուզական և գրոհային ուղղաթիռների անձնակազմերը, համագործակցելով ռազմաբազայի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ 29 բազմանպատակային կործանիչների օդաչուների հետ, ուսումնավարժության ձմեռային շրջանի վերահսկողական ստուգումների շրջանակում ոչնչացրել են պայմանական հակառակորդի օդանավակայանի օբյեկտները։

Ուղղաթիռի անձնակազմերը մարտական ուսումնական թռիչքներ են իրականացրել դեպի պայմանական հակառակորդի օդանավակայանի գտնվելու վայր, որտեղ ոչնչացրել են ավիացիոն տեխնիկա, օդանավակայանի ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև թռիչքուղի։

ՄիԳ 29 օդաչուներն իրականացրել են բանակային ավիացիայի օդայինպաշտպանություն՝ «թշնամու» ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերից՝ ավիացիոն հրթիռների էլեկտրոնային արձակումներով ջախջախելով օդանավակայանը և կապի սարքավորումները։

Մարտական ուսումնական առաքելություններին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 180 զինծառայող, ներգրավվել է մոտ 40 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի 8ՄՏՎ 5, Կա 52 ուղղաթիռներ և ՄիԳ 29 մարտավարական ինքնաթիռներ։

  • Կիսվել: