շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ

Հունվարի 28-ին, Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Դեսպանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին և Օնիկ Գասպարյանին Բանակի օրվա առթիվ, մաղթել հաջողություններ, կարևորել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական մակարդակը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: