ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան

ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան

 Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունն անթույլատրելի է համարում տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան: Այս մասին նշվում է արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, որն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին:

«Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Ըստ ստացվող տեղեկությունների, մարտական գործողությունները շարունակվում են: Օգտագործվում է հրետանի, կան զոհեր և վիրավորներ: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մտերիմներին։ Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող հետագա էսկալացիան։ Կոչ ենք անում հակամարտող կողմերին ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- նշված է հայտարարության մեջ:
 

Իր կողմից Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: