շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռազմաուսումնական հաստատություններում և ռազմական ոստիկանությունում անցկացվել են ստուգումներ

Ռազմաուսումնական հաստատություններում և ռազմական ոստիկանությունում անցկացվել են ստուգումներ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանի ղեկավարած հանձնաժողովը հունիսի 23-ից 26-ը ստուգումներ է անցկացրել ՊՆ ռազմական ոստիկանությունում, Վ.Սարգսյանի անվան ռազմական ու մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ստուգվել և գնահատվել են ներքին և պահակային ծառայությունների կազմակերպման և ղեկավարման, զինծառայողների անվտանգության ապահովման, ինչպես նաև զորքերի ծառայության կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: 

  • Կիսվել: