շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռազմական համալսարանում անցկացվել է երդման արարողություն

Ռազմական համալսարանում անցկացվել է երդման արարողություն

Օգոստոսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը։ Կուրսանտները երդվել են անձնվիրաբար ծառայել ու հավատարիմ լինել զինվորական կոչմանը։

Ռազմական համալսարանի կուրսանտ դառնալու կապակցությամբ նրանց շնորհավորել ու ուսումնառության մեջ հաջողություններ է մաղթել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը։

Նախքան երդման արարողությունը կուրսանտները մասնակցել են Երիտասարդ մարտիկի մեկամսյա դասընթացին, որի ընթացքում ձեռք են բերել առաջնային նշանակության ռազմական գիտելիքներ։

  • Կիսվել: