ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քրեական գործերը քննվում են, հանգամանքները պարզվում են, ՊՆ փոխնախարարը՝ բանակում մահվան ելքերով վիջադեպերի մասին

Քրեական գործերը քննվում են, հանգամանքները պարզվում են, ՊՆ փոխնախարարը՝ բանակում մահվան ելքերով վիջադեպերի մասին

Բանակում վերջին շաբաթներին մահվան ելքով միջադեպերի մասով որևէ նոր բան, քան տարբեր մակարդակներով հայտարարվել է տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում և վարչապետի  կողմից, հայտարարելու ես իրավասություն չունեմ։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 1988 թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Աշխատանքները տարվում են, քրեական գործերը քննվում են, հանգամանքները պարզվում են, այդ թվում նաեւ որոշակի նոր հանգամանքներ»,-ընդգծեց փոխնախարարը և հորդորեց  հարցերն ուղղել նախաքննություն իրականացնող մարմիններին։

  • Կիսվել: